48842 դիտում
10:07 22-10-2023
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Volkswagen-ը բախվել է «Կարասար» հոթել-ռեստորանի երկաթե դարպասին և հայտնվել ներսում. վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Կարասար» հոթել-ռեստորանային համալիրի երկաթե դարպասին, կոտրել այն և հայտնվել ռեստորանի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, ովքեր կանայք են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Վթարի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+