70201 դիտում
16:53 13-07-2017
Կոտայքի մարզում 25-ամյա եղբայրը փրկել է 20-ամյա եղբոր կյանքը, ում գործը դատարանում էր. նա փորձել էր ծառից կախվելով՝ ինքնասպան լինել
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30 ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի երիտասարդ տղա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ բացատրություն տալու:
Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 20-ամյա Արմեն Աբրահամյանն է, ում իրենց այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը՝ 25-ամյա Արթուր Աբրահամյանը, ով էլ կարողացել է փրկել նրան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն կատարող Արմենի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարում բնակարանային գողության փաստով դատաքննություն է ընթանում և նա Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնի քննիչի ստորագրությամբ բնակարանից չբացակայելու պայմանով գրավով ազատ է արձակվել:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: