211652_close_icon
views-count670 դիտում article-date 13:13 09-10-2022

Ավստրիայում նախագահական ընտրություններ են ընթանում

Ավստրիայում հոկտեմբերի 9-ին նախագահական ընտրություններ են սկսվել։ Նախագահի թեկնածուների թիվը 7 է։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08։00-ից։

Հաղթանակ ապահովելու համար հարկավոր կլինի ստանալ ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 6.4 մլն մարդ։

Ավստրիացի դիտորդները չեն բացառում, որ Վան դեր Բելլենը կարող է առաջատար լինել, իսկ նրան կարող են հետևել Վալտեր Ռոզենկրանցը և Տասսիլո Վալլենտինը։

Նմանատիպ նյութեր