1246 դիտում
20:04 08-10-2022
Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը»․ Աբրահամյան
Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը», իսկ դա միայն Արցախը, «միջանցքը» կամ, այսպես կոչված, «անկլավները» չեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանն առաջնագծում այնքան ժամանակ է լարվածությունը պահելու մինչև իր առաջադրած օրակարգը չսպառվի։ Նույնիսկ ՀՀ իշխանության հավաստիացումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, Ադրբեջանին չի կանգնեցնելու։
Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը», իսկ դա միայն Արցախը, «միջանցքը» կամ, այսպես կոչված, «անկլավները» չեն։ Ադրբեջանի սպառնալիքների չեզոքացման կամ մեղմացման աղբյուրը երկրի ներսում է, որովհետև առանց այս իշխանության հեռացման որևէ լուրջ խնդիր չի լուծվի։
Իսկ կլուծվի՞ արդյոք սրանց հեռացման պարագայում։ Այդ պարագայում Հայաստանը նվազագույնը շանս կստանա, ինչը չկա սրանց պարագայում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երկրի ներսում՝ արտաքին և ներքին դիմակայության օջախները չեն մարվել ու նորմալ իշխանության պայմաններում ադրբեջանցիների մռութները ջարդելու հնարավորություն ինքս տեսնում եմ։
Հնարավոր է, որ դա նրանից է, որ ես մեր զինված ուժերի չօգտագործված պոտենցյալը տեսնում եմ, իսկ այսօր շարքերում կամ պահեստազորում գտնվող շատ զինվորականների ուժերի վրա վստահ եմ։ Պետությունն ընդամենը պետք է տեր կանգնի իր զինծառայողին, բանակին, նրան ապահովի կռվելու և հաղթելու ռեսուրսով, այդ դեպքում սահմանին ու, առհասարակ, երկրում կռիվ տվող, պինդ տղերքի խնդիր չենք ունենա»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր
5460 դիտում
17:16 04-12-2019
Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը. Արթուր Ղազինյան
Այս բաժնից
1282 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4741 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած