1827 դիտում
12:16 08-10-2022
Քննարկել են Վրաստանի սպառազինության արդիականացման ծրագրերը
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսին, հայտնում է ՊՆ-ն: Տեղեկացնում է Aliq.ge-ն։
ՊՆ-ի փոխանցմամբ, Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին երեսուն տարվա աջակցության, պաշտպանական ուժերի զարգացման գործում ներդրած ավանդի համար և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը ընդհանուր արժեքների պաշտպանության և անվտանգության ընդհանուր շահերի ամրապնդման համար։
«Հանդիպմանը Վրաստանի ՊԲ կարողությունների մեծացման նպատակով քննարկվել են ՊԲ-ում իրականացվող բարեփոխումները, սպառազինության ու տեխնիկայի նորացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ապագա անելիքները»,- ասված է ՊՆ տարածած տեղեկատվության մեջ։
Նախարարության տեղեկատվության համաձայն՝ պաշտպանության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացման և դինամիկ համագործակցության ամրապնդման գործընթացում կողմերը կենտրոնացել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված «Վրաստանի պաշտպանության և զսպման հզորացման նախաձեռնություն» (GDDEI) համաձայնագրի վրա, որը ստորագրվել է անցյալ տարի ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնական այցի շրջանակներում և նպաստում է Վրաստանի պաշտպանության նախարարության և պաշտպանության ուժերի հետագա արդիականացմանն ու զարգացմանը՝ ի պաշտպանություն անվտանգության ընդհանուր շահերի։

Նմանատիպ նյութեր
733 դիտում
22:03 07-02-2024
Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են արդիականացման ծրագրերը
2614 դիտում
17:56 02-11-2021
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1021 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
973 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1033 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել