1473 դիտում
20:27 06-10-2022
Երեք ուղղությամբ իրականացվել է հետազոտություն. ՀԲ ներկայացուցիչը ԿԳՄՍ փոխնախարարին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին՝ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը, խորհրդատուներ Խավիեր Բոտերոն, Պիտեր Լինդհոլմը և Գոհար Մալումյանը:
ԿԳՍՄՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը և այլք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության առևտրայնացման ու արդիականացման վերաբերյալ մի շարք հարցեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը, որն ավելի վաղ երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական և վերադարձվել խմբագրման։
Կարեն Թռչունյանի խոսքով՝ նախօրեին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագիրը», որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելուց հետո կունենա օրենքի ուժ։ Նա շեշտել է, որ ծրագրից բխող գործողությունների պլանում ամրագրված է նաև ակադեմիական քաղաք հիմնելու ծրագիրը։ Նախագծի հիմնական նպատակը, ըստ փոխնախարարի, բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացումն է և արդիականացումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։ Ըստ փոխնախարարի՝ նոր կրթական ծրագրերը կամ առկա ծրագրերի բարելավումը պետք է բխեն գիտակրթական հանրույթի շահերից և համահունչ լինեն Կրթության ռազմավարության ու ակադեմիական քաղաքի հայեցակարգի սկզբունքներին։
Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանն իր հերթին նշել է, որ երեք ուղղությամբ իրականացվել է հետազոտություն՝ պարզելու, թե ճշգրիտ գիտությունների որ ուղղությամբ Հայաստանն ունի կարողություններ, որոնք կարելի է զարգացնել և երկրի համար դարձնել եկամտաբեր ու արդյունավետ։ Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բարձրագույն կրթության այն ուղղությունների գծով, որոնք ազդեցություն կունենան գիտության զարգացման և առևտրայնացման վրա։ Իֆեյինվա Օնուգանը վստահեցրել է, որ դա առաջնային նշանակություն ունի Համաշխարհային բանկի համար։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Համաշխարհային բանկը կմշակի համապատասխան առաջարկներ և կներկայացնի դրանք, իսկ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի Կրթության ռազմավարությանը համապատասխան առաջնահերթությունների սահմանում, որոնք կքննարկվեն հետագա հանդիպումների ընթացքում։

Նմանատիպ նյութեր
2802 դիտում
10:18 01-02-2020
ԿԳՄՍ փոխնախարարին կանչել են հարցաքննության՝ բնակարանի գողության գործով. «Ժողովուրդ»
11279 դիտում
17:58 21-05-2020
Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ԿԳՄՍ փոխնախարարին. Armtimes.com
5335 դիտում
13:12 15-12-2017
ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն
Այս բաժնից
487 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է