211652_close_icon
views-count1966 դիտում article-date 17:01 06-10-2022

Նոր ֆորմատ է ձևավորվում, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք. Ալեն Սիմոնյան․ NEWS.am

Մինչեւ խաղաղության պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որեւէ հույս չեմ ունենալու, որովհետեւ շատ փոքր վստահություն ունեմ մեր հարեւանների նկատմամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Գրում է NEWS.am-ը։

«Մենք տեսնում ենք ճանապարհ, որով կարելի է գնալ, կստացվի, թե ոչ... տեսնում ենք, որ ներգրավված են միջազգային գործընկերներ», - ասաց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Հայաստանն ինչ-որ զիջումների դիմաց է փորձում խաղաղության պայմանագիր կնքել, Ալեն ՍԻմոնյանն ասաց. «Բոլոր հետագա հայտարարությունները, որ կհնչեն, որ այս բանակցությունները կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը ինչ-որ բանի դիմաց են, դրանք իրենց տակ ոչ մի հիմք չեն կարող ունենալ»:

Հարցին, թե արդյոք Պրահայում որեւէ փաստաթուղթ կարող է ստորագրվել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որեւէ փաստաթուղթ չկա, որովհետեւ սա նոր ֆորմատ է: Ֆրանսիայի նախագահը, որը ԵՄ նախագահն է եւ երկու երկրների ղեկավարները, սա լիովին նոր ֆորմատ է, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք: Եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների եւ Մինսկի խմբի գործունեության մասին, ես այսօր կարող եմ արձանագրել, որ մենք ունենք ավելի բարձր ֆորմատի վիճակ: Եթե այն ժամանակ համանախագահների մակարդակով էինք, այսօր Ռուսաստանը նախագահի մակարդակով ներգրավված է այս պրոցեսի մեջ, Ֆրանսիան նախագահի մակարդակով ներգրավված է, ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով է ներառված»,-ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր