Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ կարգավորելու խնդիրները խաղաղ ճանապարհով․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր եռակողմ ձևաչափով հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պետքարտուղար Բլինքենը երախտագիտությունն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ վերջիններիս ձեռնարկվող դրական քայլերի համար։ Նա ողջունել է հոկտեմբերի 2-ին արտգործնախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում՝ ընդգծելով սակայն , որ այս մեկ շաբաթը նշանավորվեց մեծաթիվ բռնություններով, ներառյալ հայ զինվորների և ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահերով:
Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին կարգավորելու խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է։