211652_close_icon
views-count1713 դիտում article-date 16:47 04-10-2022

Ո՛չ․ Գևորգ Բաղդասարյանը` գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում գրելու մասին․ Tert.am

Դիմում չեմ գրել։ Այս մասին այսօր՝ դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, մեկնաբանելով մամուլում հայտնված լուրը՝ պաշտոնից ազատվելու մասին։ Գրում է Tert.am-ը։

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ Աննա Վարդապետյանի առաջադրած թեկնածուին տեղակալի պաշտոնում նշանակվելուն հավանություն չի տվել, Վարդապետյանի թեկնածուն չի հաղթահարել օրենքով սահմանված շեմը, Գևորգ Բաղդասարյանն ասաց․ «Հարցադրում երևի անեք Դատախազության մամուլի ծառայությանը, եթե անհրաժեշտ կհամարեն պարզաբանում տալ, կտան, որովհետև ձեր ասածի մեջ նշվածները՝ գլխավոր դատախազի հավանություն տված, և այլն․․․, այդպիսի ընթացակարգ չկա»։

Հարցին, թե  նրա  և գլխավոր դատախազի միջև զրույց տեղի ունեցե՞լ է, որպեսզի կամովին հրաժարականի դիմում գրի, Գևորգ Բաղդասարյանն ասաց․ «Ոչ, ոչ»։

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր