slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Նիկոլ Փաշինյանը Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ քննարկել է հայկական ատոմակայանի անվտանգության հարցը
211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ քննարկել է հայկական ատոմակայանի անվտանգության հարցը

views-count600 դիտում article-date 15:24 04-10-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս խնդիրները ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են:

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր