1061 դիտում
11:15 04-10-2022
Լուրջ «բազարներ». մարզպետներին կտրուկ զգուշացրել են․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ իշխանությունները լուրջ «բազարների» մեջ են։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այն մարզերում, որտեղ իշխանական թեկնածուները պարտվել են կամ եղել են հաղթել-պարտվելու «սահմանագծին», ու հնարավոր չի եղել այլ ուժերի հետ դաշինքի միջոցով ձևավորել համայնքային իշխանություն, պատասխան են տալու նաև մարզպետները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ մարզպետները երկու անգամ կանչվել են կառավարություն, իսկ ոմանց հետ Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարական ամառանոցում է հանդիպում ունեցել։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսակցությունը եղել է բավական կոշտ, հիմնականում շեշտը դրվել է այն հանգամանքի վրա, որ տեղերում կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել և թեկնածուներին համապատասխան աջակցություն չի ցուցաբերվել։
Թերթի իշխանամերձ աղբյուրը փոխանցում է, որ նույնիսկ հնարավոր է՝ որոշ մարզպետներ առաջիկայում հրաժեշտ տան իրենց պաշտոններին. նրանց այդ մասին տեղեկացվել է, ավելին, շատ կտրուկ զգուշացվել են՝ պաշտոնաթողությունից հետո հակաիշխանական ելույթներ ու հայտարարություններ չանել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1989 դիտում
09:49 04-12-2019
Լուրջ «բազարներ» են ընթացել. ինչո՞ւ նախ ընդունեցին ԼՀԿ նախագիծը, հետո մերժեցին. «Փաստ»
4689 դիտում
10:42 08-12-2020
Ինչ է հանձնարարել Փաշինյանը մարզպետներին. «Փաստ»
8875 դիտում
10:23 04-02-2017
Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում. «Փաստ»
Այս բաժնից
586 դիտում
07:18 01-05-2024
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
643 դիտում
09:03 30-04-2024
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»