ԱԻՆ-ում 40 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: