1060 դիտում
22:47 01-10-2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Մեխիկոյում սեպտեմբերի 28-30-ը անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն, նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնման և թանգարանների ճգնաժամային պլանների կազմման հնարավորությունները։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում Դաշինքը կազմակերպել էր «Պաշտպանելով մեր ժառանգությունը՝ կառուցենք խաղաղություն» խորագրով փաստագրական ցուցադրությունը, որը ներկայացնում էր Դաշինքի աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:
Ցուցադրության մեջ ներկայացված լուսանկարային պաստառներն ուղեկցվում էին ընդլայնված իրականության /AR/ փորձով, որը հնարավորություն է տալիս նորագույն տեխնոլոգիաների միջոցով բացահայտել ներկայացված հուշարձանների և թանգարանների վերականգնման պատմությունները: Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացված է եղել առանձին ֆոտոպատումով։

Նմանատիպ նյութեր
1374 դիտում
20:22 26-11-2014
Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
2244 դիտում
23:35 01-06-2016
Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ
Այս բաժնից
931 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ