«Գերության 365 օր». Սաակաշվիլիի ձերբակալությունից 1 տարի անց
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին լրանում է Վրաստանի երրորդ նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության 1 տարին:
Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել կապված այսօրվա հետ՝ այն վերնագրելով «Գերության 365 օր»: Սաակաշվիլին նշում է, որ «ինչպե՞ս է հնարավոր, որ ժամանակակից բանակ ստեղծողը բանտից է հետևում այս մեծ ճակատամարտին (խմբ. ի նկատի ունի ռուս-ուկրաիական պատերազմը)»:
«Հիմա ես պետք է կանգնեի առաջին գծում զրահաբաճկոնով և գնդացիրով, պարտավոր եմ՝ որպես Ուկրաինայի բարձրագույն պաշտոնյաների ներկայացուցիչ և որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի, որպես Վրաստանի հայրենասեր, լինել այնտեղ, որտեղ որոշվում է Ուկրաինայի և Վրաստանի ճակատագիրը»,- գրել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի պնդմամբ՝ Ուկրաինան անպայման հաղթելու է: Նրա խոսքով, սա ասում է որպես գլխավոր հրամանատար, ով առաջինն է վերապրել ռուսական լայնամասշտաբ հարձակումը և վրացիների հետ փրկել Վրաստանը:
«Վրաստանի ներքաղաքական տարաձայնություններն ինձ այլևս չեն հետաքրքրում, աշխարհում նման մասշտաբի իրադարձություն է տեղի ունենում, որտեղ ինձ նույնպես ճանաչում են ու հայտնի է իմ պայքարը Ռուսաստանի հետ։ Ազատությո՞ւն, թե՞ մահ»,- եզրափակել է Սաակաշվիլին: