Վենսուելայում ցույցերի զոհերի թիվը հասել է 28-ի. կա 365 վիրավոր
Վենսուելայում ցույցերի արդյունքում, որոնք շարունակվում են փետրվարի 12-ից, զոհերի թիվը հասել է 28-ի, կա ևս 365 վիրավոր, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Համապատասխան հայտարարությունն արել է գլխավոր դատախազ Լուիս Օրտեգան, ով այս պահին այցով գտնվում է Ժնևում:
Դատախազի խոսքերով, մահացածների մեջ կան պետական ծառայողներ՝ ազգային գվարդիայի 3 աշխատակիցներ և 1 դատախազ:
Օրտեգան նաև նշել է, որ տուժածների մեջ կան 109 ոստիկաններ և զինծառայողներ: Բացի այդ սպանվել են 3 ոիկնապահ և վիրավորվել 21-ը:
Բնութագրելով ցուցերը դատախազը նշել է, որ դրանք հեռու են խաղաղ լինելուց: Նա նաև հայտնել է, որ վերջին շրջանում ցուցարարների մոտից հայտնաբերվել ե 25 միավոր զինատեսակ, ինչպես նաև պայթուցիկ սարքեր և այրվող նյութերով լցված ապակյա տարաներ: