Երեկ հարված հասցրած Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվել են ՀՀ տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. վարչապետ
Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արեւելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն են իրականացրել եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսեւորումն է: Ընդ որում, ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- ասաց նա: