211652_close_icon
views-count2874 դիտում article-date 22:42 28-09-2022

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական կցորդ Վ․Ա․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ, տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանից։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է հայկական բանակի՝ տեղի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և վնասներին, որոնք պատճառվել են սահմանամերձ շրջաններին՝ սեպտեմբերի 13-14-ի գնդակոծության հետևանքով։

 Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում։

 

Նմանատիպ նյութեր