slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Opel Corsa-ն, Chevrolet-ն ու ВАЗ 21099-ը. վերջիններս հայտնվել են գարեջրատան մուտքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Opel Corsa-ն, Chevrolet-ն ու ВАЗ 21099-ը. վերջիններս հայտնվել են գարեջրատան մուտքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17312 դիտում article-date 19:26 28-09-2022
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:30–ի սահմաններում  Նոր Հաճն - Գետամեջ գյուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Էդգար Ս.-ի վարած Opel Corsa մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ, 38-ամյա Հայկ Մ.-ի վարած Chevrolet մակնիշի և Երևանի բնակիչ, ՌԴ քաղաքացի  52-ամյա Վալենտին Պ.-ի վարած ВАЗ 21099  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Աշոտ Մխիթարյանի, Տիգրան Բունիաթյանի և Վարդան Վարյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ВАЗ 21099-ն ու Chevrolet-ն հայտնվել են գարեջրատան տարածքում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր