211652_close_icon
views-count27117 դիտում article-date 10:58 31-12-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են «Opel Zafira»-ն ու «Honda Fit»-ը․ վերջինը բախվել է աղբամանին, շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է․վարորդին փրկել է ամրագոտին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող հատվածում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են 20-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Honda Fit» և 42-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Honda Fit»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել աղբամանին և շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ 

Դեպքի վայր է ժամամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ի վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր