211652_close_icon
views-count1069 դիտում article-date 12:09 27-09-2022

Այսօրվանից Wizz Air ավիաընկերությունն իրականացնում է Հռոմ-Երևան-Հռոմ չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
 

Նմանատիպ նյութեր