211652_close_icon
views-count2052 դիտում article-date 20:16 26-09-2022

Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին․ Infocom

Infocom-ը գրում է. Հայաստանն այս տարի չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։ Այս մասին, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Սեպտեմբերի 22-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ժամբիլի և Ալմաթիի մարզերում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ կանցկացվեն «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 20222» զորավարժությունները։

Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս տարի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։ Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է այդ զորավարժություններին, և Հայաստանից զորակազմ մեկնելո՞ւ է։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր