211652_close_icon
views-count2227 դիտում article-date 22:29 24-09-2022

Հեշտ չի լինելու, մեզ շատ խաղեր են սպասվում․ Մեսսին խոսել է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասին

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասին։

«Մենք էլ այնպիսի մարդիկ ենք, ինչպես երկրպագուները․ մենք էլ կարող ենք տագնապ զգալ, բայց պետք է հանգիստ նայենք իրերին, մենք ամուր թիմ ունենք։ Բայց աշխարհի առաջնությունը յուրահատուկ դեպք է։

Հեշտ չի լինելու․ մեզ շատ խաղեր են սպասվում ու վերականգնման համար քիչ ժամանակ։ Վստահ եմ, որ եթե ինչ-որ բան պատահում է, ապա դա ուղղակի պետք է տեղի ունենա։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի ու կկարողանանք աշխարհի առաջնությանը լավագույն պայմաններում խաղալ։ ԱԱ-ի առաջին խաղը բավականին վաղ է լինելու, դրա համար հույս ունենք, որ կշարունակենք զարգացնել մեր իմացածն ու ինչ-որ նոր բան փորձել»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում TYCSports-ը։

Նմանատիպ նյութեր