211652_close_icon
views-count3066 դիտում article-date 18:44 09-11-2022

FIFA 23-ը կանխատեսել է Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության հաղթողին

Շուտով կմեկնարկի 2022 թվականի աշխարհի առաջնությունը՝ տարվա ամենամեծ մարզական իրադարձությունը։ EA Sports-ը FIFA 23-ում արդեն մեծ թափով պատրաստվում է  կայանալիք միջոցառմանը: Ընկերությունը որոշել է անցկացնել սեփական Աշխարհի 2022 թվականի առաջնությունը ֆուտբոլային սիմուլյատորում և պարզել, թե ով է տանելու բաղձալի գավաթը: Գրում է football365.am-ը։

Ըստ այդ կանխատեսման՝ խմբային փուլն ընդհանուր առմամբ անցնելու է այնպես, ինչպես սպասվում էր. Բրազիլիան, Արգենտինան, Ֆրանսիան և Գերմանիան շատ հեշտությամբ առաջին տեղից դուրս են գալու փլեյ-օֆֆ:

Եզրափակչում Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները հանդիպելու են դեմ առ դեմ՝ Լիոնել Սկալոնիի թիմը նվաճելու է աշխարհի գավաթը։ Հաղթական ու միակ գոլը, իհարկե, խփելու է Լիոնել Մեսսին։ Ֆրանսիան զբաղեցնելու է երրորդ տեղը։

Նմանատիպ նյութեր