211652_close_icon
views-count1178 դիտում article-date 17:38 23-09-2022

Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհրդը հայտարարություն է տարածել

Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհուրդը սույն թվականի սեպտեմբերի 21-ին գումարած նիստում, նախագահությամբ միության նախագահ Միշել Գիշաղի, իր աջակցությունն է հայտնել Հայ ժողովրդին, որը նորից բախվել է պատերազմի սարսափելի արհավիրքին և խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, որի ընթացքում զոհվել են ավելի քան 200 զինվորական և քաղաքացիական անձինք:

Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միությունը միաժամանակ իր աջակցությունն է հայտնելիր լավ բարեկամ ՀՀ փաստաբանների պալատին և հավաստիացրել հայ փաստաբաններին իրենց խորհին եղբայրական և գործընկերական մտահոգությունները՝  հույս  հայտնելով,  որ  հակամարտությունը հնարավորինս շուտ կավարտվի և իրենց բարեկամ երկրում կհաստատվի խաղաղություն:

Նմանատիպ նյութեր