211652_close_icon
views-count1703 դիտում article-date 18:24 22-09-2022

Հայաստանն ու Ինդոնեզիան ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինդոնեզացի գործընկերոջն ուղղված իր ուղերձում կարևորել է երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ինդոնեզական համագործակցությունը կբարձրացվի նոր մակարդակի:

Ինդոնեզիայի արտգործնախարար Ռեթնո Մարսուդիի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ 30-ամյա տարեդարձը նշանավորում է երկու երկրների սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի սերտացումը, ինչպես նաև՝ փոխգործակցությունը Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր