211652_close_icon
views-count967 դիտում article-date 14:41 22-09-2022

Կառավարությունը հաստատել է «Սուրմալու»-ի պայթյունից վիրավորվածներին և զոհերի ընտանիքներին տրամադրվող աջակցության չափը

Կառավարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց աջակցություն կտրամադրի: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նախագծով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել զոհված անձանց ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց: Մասնավորապես, առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել վիրավորում ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև 3 օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով, 3 և ավելի օր բուժում ստացածներին՝ 300 հազար դրամի չափով: Զոհված անձանց ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար 3 միլիոն դրամի չափով»,- ասաց Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր