1018 դիտում
20:29 13-04-2023
ՀՀ ԱԳՆ միջնորդությամբ Լիոնի քաղաքապետը հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերու հոր հետ
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Երևանի և Լիոնի միջև առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել անցյալ տարի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը Լիոնում բարձր մակարդակով կազմակերպելու ու հայկական տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին հյուրընկալելու համար:
Դուսեն, շնորհակալություն հայտնելով այս օրերին Լիոնի պատվիրակությանը Հայաստանում առանձնակի ջերմությամբ հյուրընկալելու համար, հաստատել է պատրաստակությունը` ավելի խորացնելու և ամրապնդելու 1992թ.-ից սկիզբ առած Երևանի հետ հարաբերությունները:
Երկուստեք առանձնակի կարևորվել է Երևանի և Լիոնի, ՀՀ և Լիոն մետրոպոլի համայնքների միջև համատեղ ծրագրերի իրագործումը, մասնավորապես տնտեսական ոլորտում:
Պարույր Հովհաննիսյանը պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին՝ նշել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նա ընդգծել Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը և շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:
Հանդիպման ավարտին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ միջնորդությամբ կայացել է Լիոնի քաղաքապետի ու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերի Գրիգոր Սաղաթելյանի հոր` Սեյրան Սաղաթելյանի հետ հանդիպում:

Նմանատիպ նյութեր
1021 դիտում
15:21 11-04-2023
«Մեր բարեկամական կապերը կզարգանան ու կընդլայնվեն». Լիոնի քաղաքապետը խորհրդանշական ծառ է տնկել Լիոնի այգում
1222 դիտում
20:08 01-08-2024
Արգիշտի Քյարամյանն և Թիերի Ռիբոն քննարկել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների հետ կապված հարցեր
Այս բաժնից
3079 դիտում
16:22 28-12-2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզում 3-4 բալ ուժգնությամբ
703 դիտում
16:14 28-12-2024
«Իմ քայլը» հիմնադրամի ամանորյա մեծ վիճակահանությունը դեկտեմբերի 30-ին է
1381 դիտում
15:44 28-12-2024
Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է