1091 դիտում
12:22 21-09-2022
Ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը. Լին Թրեյսին շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որը հրապարակվել է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։
Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։
Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։
Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2043 դիտում
13:36 24-02-2019
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի Երևան
2149 դիտում
16:13 04-10-2019
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր. ԱԱԾ
3939 դիտում
20:48 05-11-2019
Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են
Այս բաժնից
931 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
979 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1090 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը