211652_close_icon
views-count774 դիտում article-date 13:01 21-09-2022

Արարատ Միրզոյանն Շրի Լանկայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Ալի Սաբրիի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցերի։

Արարատ Միրզոյանն Ալի Սաբրիին է ներկայացրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ խստորեն դատապարտելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր