211652_close_icon

Փելոսիի քաղաքական հայտարարությունները լիովին բխում էին տարածաշրջանում ստեղծված իրավիճակից․ «ՀՀ»

views-count1235 դիտում article-date 11:05 20-09-2022
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նենսի Փելոսիի ջերմ ընդունելությունը Հայաստանում փորձագիտական որոշ շրջանակներ փորձեցին ներկայացնել հավասարակշռված արտաքին քաղաքականությունից Հայաստանի հեռացման քայլ, ինչը, բնականաբար, հեռու է իրականությունից: Պարզապես, Երեւան էր ժամանել երկար տարիներ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարած, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության դեմ մինչ օրս հետեւողականորեն պայքարող ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան: Նաեւ Փելոսիի երկարամյա պայքարի արդյունքն էր Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ընդունումը, ինչից խուսափում էին ԱՄՆ նախորդ նախագահները:

Հայաստան էր ժամանել հայ ժողովրդի մեծ բարեկամը, ով ԱՄՆ պետական համակարգի հիերարխիայում երրորդ պաշտոնն է զբաղեցնում, եւ հայ ժողովուրդն առաջին հերթին բարոյական պարտավորություն ուներ հայկական ջերմությամբ ընդունելու իր բարեկամին: Փելոսիի քաղաքական հայտարարությունները լիովին բխում էին տարածաշրջանում ստեղծված իրավիճակից: Հայաստանի անվտանգության ապահովմանն աջակցելու վերաբերյալ հնչած հարցերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր երկրի աջակցության պատրաստակամությունն է հայտնել՝ միաժամանակ արձանագրելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր