211652_close_icon
views-count4427 դիտում article-date 10:41 20-09-2022

Արդոք Թուրքիան ու Ադրբեջանը համաձա՞յն են, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Յուրաքանչյուր էսկալացիա կամ պատերազմ իր մեջ նաև տնտեսական առճակատման և շահերի բախման տարրեր է պարունակում։ Եվ շատ հաճախ տնտեսական պատժամիջոցներն ու արգելքի՝ էմբարգոյի սահմանումը կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ միջազգային հարաբերություններում, քան բուն ռազմական գործողությունները։

Այդ է նաև պատճառը, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, ամենից հաճախ դիմում է տնտեսական պատժամիջոցների սահմանման գործելակերպին, իսկ այն երկրները, որոնք հայտնվում են պատժամիջոցների տակ, լուրջ դժվարություններ են ունենում, նրանց տնտեսության համար փակվում է արագ զարգացման հեռանկարը։ Օրինակ՝ այդպիսի վիճակում են այսօր Իրանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան։ Հարավային Կովկասում էլ Հայաստանն է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման մեջ։

Ավելին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը տարիներ շարունակ հատուկ ջանքեր է ներդրել, որ ոչ մի տնտեսական խոշոր նախագիծ, մասնավորապես՝ էներգետիկ, Հայաստանով չանցնի, շրջանցի այն, և հայկական պետությունը զարգանալու հնարավորություն չունենա։ Եվ երբ ՀՀ իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեման, հարց է ծագում, թե արդոք Թուրքիան ու Ադրբեջանը համաձա՞յն են, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից։ Եթե տրամադրված լինեին ճանապարհները բացելուն, ապա Ադրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիա չէր սկսի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր