211652_close_icon
views-count7696 դիտում article-date 11:59 05-06-2018

Արժե՞ արդոք հավատալ «Երևան իմ սեր»-ի խոստովանությանը

Ինչ որ մեկի թեթև ձեռքով կամ գրչի մի հարվածով ավելի քան հինգ տարի Կոնդ թաղամասի, Սբ․ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող 1005 քառակուսի մետր մակերեսով նախկին բնակելի տարածքը այսօր վերածվել է ամայի ավերակի, որը շրջակա բնակիչների համար դարձել է իսկական գլխացավանք։ Ըստ նրանց, ուշ ժամերի այդ ժանգոտ ցանկապատի կողքով անցնելը լուրջ վտանգ է, քանի որ վերածվել է շների ու անտունների գիշերային կացարանի, որտեղ հաճախ նաև մարմնավաճառներ ու հարբեցողներ են հավաքվում։ Մեզ հաջողվեց պարզել, որ տարածքն այսօր պատկանում է «Երեւան իմ սեր» հիմնադրամին։ 2013 թ. հունվարին կառավարության որոշմամբ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքի 1005 քառակուսի մետր մակերեսով, ավելի քան 400 միլիոն դրամ արժեք ունեցող տարծքը անվարձահատույց նվիրաբերվել է «Երեւան իմ սեր» հիմնադրամին՝ կառուցապատման նպատակով։ Ուստի նման պատկերի միակ պատասխանատուն տարածքի այսօրվա սեփականատերն է։ Ըստ մամուլի տարբեր հրապարակումների (քանի որ զրուցելու պարզ հնարավորություն չունեցանք, ստիված ենք բավարարվել մամուլի հրապարակումներով), «Երեւան իմ սեր» հիմնադրամն այստեղ նախատեսում էր մանուկների կենտրոն կառուցել, ընդ որում հին Երևանի ապամոնտաժված շենքերի քարերով։ Սակայն մինչև այսօր ոչինչ չի արվել։ Ինչու՞ ի վերջո «Երեւան իմ սեր» հիմնադրամը չի կառուցապատում Երևանի կենտրոնում գտնվող այդ տարածքը, ինչի համար էլ իրեն նվիրաբերվել է 1005 քառակուսի մետր մակերեսը, ի՞նչ խոչնդոտների առաջ է, դեռ որքա՞ն ժամանակ բնակիչները պետք է ահ ու սարսափով ապրեն այդ «սպառնալիքի» հարևանությամ, այս և նամնօրինակ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ «Երեւան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանից։ Իմանալով հանդիպման նպատակը նախ զբաղվածության պատճառով խնդրեց ավելի ուշ զանգել, հետո պատաճառաբանեց, թե էլի զբաղված է և միայն գրավոր կարող է պատասխանել, չհամաձայնեցինք ձևական այդ գործելաոճին, այդ դեպքում խնդրեց սպասել ևս 10 օր, քանի որ բացակայելու էր քաղաքից, նախանշված ժամկետում դարձյալ փորձեցինք կապ հաստատել՝ վերջապես հարցազրույց իրականացնելու անկնալիքով։ Բայց հակառակ նախնական պայմանավորվածության, այս անգամ էլ հրաժարվեց հանդիպել ու զրուցել, պնդեց, որ միայն գրավոր կարող է պատասխանել։ Ուղղորդեց բավարարվել ամիսներ առաջ մամուլին տրված իր գրավոր ու չոր-ցամաք պատասխանից։ Երբ կառույցի ղեկավար պատասապանատուն հետևողականորեն և սկզբունքորեն հրաժարվում է առերես հանդիպել և պատասխանել խնդրահարույց հարցերի, թույլ է տալիս ենթադրել, որ ոչ մի բարեգործական ծրագիր էլ չկա և Արշակ Կարապետյանն ուղղակի ասելիք չունի։ Դա ձևական ծրագիր է, հակառակ դեպքում անցած հինգ տարվա ընթացքում գոնե հանդիպումներ կլինեին բնակիչների հետ, գոնե սայլը տեղից կշարժվեր ու Երևանի կենտրոնում գտնվող տարածքն էլ անտերության մատնված չէր լինի: Ի դեպ տարօրինակ է, որ «Երեվան իմ սեր հիմնադրամն» անգամ նորմալ աշխատակազմ չունի, էլ չենք խոսում լրատվամիջոցների հետ շփվելու մշակույթի մասին։ Մինչև «Երևան իմ սեր» հնչեղ ու խոստումնալից անունով այս հիմնադրամը շարունակում է անգործության մատնվել ու խուսափել անդրադառնալ անվարձահատույց տրամադրված 1005 քառակուսի մետր մակերեսով տարածքի ճակատագրին, շրջակա տների բնակիչները շարունակում են ապրել լքված սպառնալիքի հարևանությամբ․«Երբեմն մարմնավաճռների և նրանց հաճախորդների միջև տեղի ունեցող վեճերն ու հայհոյանքները լսվում են անգամ տարածքի բարձրահարկ շենքերի տանիքից: Մութն ընկնելուն պես այդ տարածքի մոտով անցնել ուղղակի վտանգավոր է շատ»,-ասաց բնակիչներից մեկը։ «Անցած հինգ տարիների ընթացքում հիմնադրամի ղեկավարությունը հաշված անգամներ է այցելել Կոնդ թաղամաս՝ հանդիպելու շինարարության դեմ բողոքող բնակիչների հետ, որոնք պահանջում են վճարել իրենց փողերը: Խնդիրն այն է, որ տարածքը, որտեղ կային բնակելի տներ, կառավարությունը ճանաչել է գերակա շահ, օտարել դրանք և նվիրաբերել այն ժամանակ «Երևան իմ սեր» հիմնադրամին, որի տնօրենը փաստաբան Արշակ Կարապետյանն է։ Ինչպես է հիմնադրամը պատրաստվում բարեգործական ծրագիր իրականացնել մի հողակտորի վրա, որի բնակիչները հայտնվել են փողոցում, զրկվել են տանիքից։»,- ասաց բնակիչներից մեկը, ով ևս ներկայանալ չցանկացավ։ Ցանկության դեպքում [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել նաև հիմնադրամի տեսակետը։ [b]Նարա Եփրեմյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր