211652_close_icon
views-count2585 դիտում article-date 18:52 19-09-2022

Ռոբերտ Քոչարյանը պայքարի մեջ է․ Առաջիկայում շատ կոնկրետ քայլեր են ներկայացվելու․ «Հայաստան» դաշինք

Առաջիկայում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստան» դաշինքից։

«Նախագահի հետ հանդիպմանն արձանագրվել է, որ նա պայքարի մեջ է, և առաջիկայում շատ կոնկրետ քայլեր են ներկայացվելու»,- նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի է ունեցել օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:  

Նմանատիպ նյութեր