211652_close_icon
views-count978 դիտում article-date 14:08 18-09-2022

Սոլակ գյուղի դաշտերում այրվել է 40 հա խոտածածկ տարածք

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  ժամը 09։50-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:34-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

Նմանատիպ նյութեր