1455 դիտում
11:00 18-09-2022
Սամբիստ Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Առաջին գոտեմարտում նա 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, երկրորդում Արսենը կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ, երրորդում 2։1 հաշով հաղթեց Բելառուսի ներկայացուցչին։
Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին` 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե:
Առաջին գոտեմարտում նա 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, երկրորդում Արսենը կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ, երրորդում 2։1 հաշով հաղթեց Բելառուսի ներկայացուցչին։
Եզրափակիչում Արսենը 3։1 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինի նկատմամբ ու դարձել Եվրոպայի չեմպիոն։
Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը սեպտեմբերի 17-ին նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացել է արծաթե մեդալի:Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին` 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4687 դիտում
19:30 10-11-2024
98 կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
4548 դիտում
17:00 21-05-2018
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
1606 դիտում
19:59 10-05-2024
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Այս բաժնից
1810 դիտում
21:45 17-11-2024
Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել․ Սուրեն Չախալյան
2290 դիտում
20:14 17-11-2024
Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով
1645 դիտում
17:49 17-11-2024
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում