211652_close_icon
views-count63372 դիտում article-date 19:06 16-09-2022

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Mercedes Vito-ն ու Kia Sorento-ն. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30–ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր  ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Kia Sorento  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել վիրավորներին:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձրարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր