Նենսի Փելոսին հաստատում է Հայաստան առաջիկա այցի մասին լուրերը
News.am-ը գրում է. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է իր Հայաստան առաջիկա այցի մասին լուրերը՝ նշելով, որ տեղյակ չէ իր այցի ծրագրի հրապարակման մասին, հաղորդում է TACC-ը։
«Ես չգիտեի, որ իմ ճամփորդական ծրագիրն արդեն հրապարակվել է։ Վաղը ես կգնամ Հայաստան»,-ասել է նա։
Փելոսին նշել է, որ հայկական կողմից հրավերը վաղուց է ստացել։ Նրա հետ Հայաստան կժամանի նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքսի Սփիրը։