211652_close_icon
views-count58400 դիտում article-date 15:42 16-09-2022

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. «Ստորին Հրազդան» ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի, ժամանել են մարզի ոստիկանապետն ու տարածքային բաժնի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ Ռաֆիկ Գ-ից, ով հայտնել է, որ Նորակերտ-Բաղրամյան գյուղում՝ «Ստորին Հրազդան» ջրանցքում, նկատել է անհայտ անձի դի, որին ջրանցքի հունով ջուրը տանում է դեպի «Մեծամոր» ատոմակայանի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Կ. Արշակյանի գլխավորությամբ։

Ոստիկանները Նորակերտ համայնքի վարչական տարածքով անցնող նշված ջրանցքում հայտնաբերել և դուրս են բերել Արմավիրի մարզի բնակիչ՝ 86-ամյա Աշոտ Հ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստոով Վաղարշապատաի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ռաֆիկ Գ-ն աշխատում է «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասի պետ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր