211652_close_icon
views-count40357 դիտում article-date 23:31 19-06-2021

Ողբերգական դեպք Երևանում. «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ջրանցքում հայտնաբերվել է առավոտվանից որոնվող 31-ամյա տղամարդու դին. ժամանել է տարածքի ոստիկանապետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խմբերի՝ խմբի հրամանատար Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ, քաղաքացիների և Ջրային տնտեսության ընկերության ներկայացուցիչների հետ, մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում, Հրազդան կիրճում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Արտաշատյան ջրանցքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Ս.-ի դին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այսօր առավոտվանից որոնվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և հետո արդեն ոստիկաններին միացած փրկարարների կողմից:
 
Նրան հայտնաբերելու համար Ջրային տնտեսության ղեկավարության կողմից ջրի հոսքը ժամանակավորապես նշված հատվածում դադարեցվել էր, և երբ ջրի մակարդակը իջել է, հայտնաբերվել է դին:
 
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
 
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե այլ՝ բան, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:
 
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ․ Շամշյանի տեղեկություններով ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՏԿՆ ջրային տնտեսության կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ փոխտնօրենի հետ՝ Արտաշատյան ջրանցքի ջրի հոսքը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով, ինչը շատ արագ բավարարվել է, որը նշանակալից հեշտացրել է որոնողական աշխատանքները։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր