211652_close_icon
views-count66013 դիտում article-date 19:27 14-07-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու գյուղապետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արման Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Բաղրամյանի գյուղապետարանի աշխատակիցները՝ գյուղապետ Գոռ Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Գյուղացիները, փրկարարներն ու ոստիկանները ջրանցքից դուս բերեցին դին, և այս պահին դեպքի վայրում տեղազննություն է կատարվում: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Գևորգ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր