211652_close_icon
views-count648 դիտում article-date 15:23 16-09-2022

Պատերազմի ժամանակ ներգրավված և վնասված 11 տրանսպորտային միջոցների սեփականատերերին 53,9 մլն դրամի փոխհատուցում կտրվվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց 53,9 մլն դրամի փոխհատուցում տրամադրել:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց սեփականատերերին համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:

2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս: «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 53.922,1 ՀՀ դրամ չափով (11 տրանսպորտային միջոցներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 7-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան): Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ՀՀ կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից:

Որոշման նախագծի համաձայն հաստատվում են տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը:

Նմանատիպ նյութեր