211652_close_icon
views-count7137 դիտում article-date 14:57 16-09-2022

«Ջերմուկի ուղղությամբ մխրճված հակառակորդի ջոկատների մի մասը մեր ԶՈՒ-ի կողմից շրջափակման մեջ է»․ ԳՇ պետ. aravot.am

«ՀՀ զինված ուժերը շարունակելու են հայրենիքի անվտանգության ապահովման բոլոր միջոցառումների իրականացումը։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների զինծառայողների վայրագությունների վրա, որոնք իրագործվել են մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ»,-Ջերմուկում այսօր ՀՀ-ում 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, հայտնում է Aravot.am-ը։

«Այդ նկարներն եւ տեսանյութերը ես ունեմ հեռախոսիս մեջ, հանդիպման ավարտից հետո կարող եմ ձեզ ցուցադրել։ Կան այնպիսի վայրագություններ, որ գուցե հնարավոր չլինի այդ տեսանյութերը դիտել։ Նշեմ նաեւ, որ ոչ մի պետության ռազմական ստորաբաժանում իրավունք չունի հակառակ կողմի հանդեպ նման վայրագություններ անել։ Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,-հավելեց ԳՇ պետը։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր