1196 դիտում
13:53 16-09-2022
Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, Կեչուտի ջրամբարի վրա 2 արկ է ընկել, վնասվել է Ջերմուկի ճոպանուղին. Փամբուխչյան
Կառավարության այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վարչապետի խնդրանքով ներկայացրեց, թե վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ինչ քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել:
Փամբուխչյանը նշեց, որ ստացված զանգերով ունեն բավականին մեծ ցանկ՝ հասցեներով, անուններով:
«Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, եւ մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ եւ այլ գույքեր: Նաեւ ունենք էլեկտրմատակարարման գծերի հետ կապված խափանում. հատկապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը:
Մենք ունենք նաեւ շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետեւանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում:
Գեղարքունիքի մարզում վնասվել են հիմնականում մարդկանց տները, հեկտարներով ցորենի, գարու արտեր, Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բզմաթիվ խողովակներ են վնասվել եւ մասնավոր մեքենաներ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1354 դիտում
22:21 14-04-2023
Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորտային ճոպանուղին. Մանե Թանդիլյան
1437 դիտում
12:59 20-12-2022
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին դեկտեմբերի 22-ից կվերսկսի աշխատանքը
Այս բաժնից
991 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1336 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1153 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան