2813 դիտում
09:55 16-09-2022
Հանրահավաքի մասնակիցները քշեցին բեմահարթակից Տիգրան Արզաքանցյանին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ Ազգային ժողովի շենքի դիմաց բորբոքված հանրությունը փորձում էր հասկանալ՝ ինչ գործողություններ պետք է իրականացնի եւ, ի վերջո, անվստահություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին՝ ո՞վ է լինելու միասնական վարչապետի թեկնածուն, դեռ թափուր չմնացած աթոռի համար կեսգիշերին շտապեցին պայքարել «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանն ու ու յուր տիկինը՝ իրեն վաղուց արդեն Երեւանի քաղաքապետի թեկնածու հռչակած Նատալյա Ռոտենբերգը:
Մարդկանց բազմությունից ոգեւորված՝ Տիգրան Արզաքանցյանը նույնիսկ հայտնվեց բեմահարթակում: Իսկ թե ինչպես իջավ, բավական հուզիչ էր: Նրան ուղղակի «քշեցին» բեմահարթակից:
Որքան էլ ժամն ուշ էր, մարդկանց հիշողությունը քնած չէր, եւ միանգամից հիշեցին Արզաքանցյան Տիգրանի մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանի գրպանային արտախորհրդարանական ուժերի ղեկավարների ձեւաչափում ջերմ հանդիպումների մասին: Ավելին՝ ներկաները թարմացրին նաեւ վերջինիս հիշողությունն՝ ասելով. «Նիկոլը դավաճան ա, ինքը քեզ ու Արամ Զ.Սարգսյանին օգտագործում ա»: Եվ հնչեց Արզաքանցյան Տիգրանի «փառահեղ» պատասխանը, թե բա՝ «Չի կարա օգտագործի», ինչին հաջորդեց ներկաների հաջորդ հարցը. «Բա ի՞նչ էիր անում մոտը»:
Այ հենց այս հարցին, Արզաքանցյան Տիգրանը, կարծես թե, պատասխան չուներ: Առավել խելամիտ գտնվեց Նատալյա Ռոտենբերգը, ով բզեց ամուսնուն՝ հասկացնելով, որ «թռնելու» ժամանակն է: Իսկ նրան ճանապարհեց ձայնը հայրենյաց. «Դավայ,արա՜…»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
17098 դիտում
17:03 31-07-2021
Տիգրան Արզաքանցյանին սպառնացե՞լ են․ Aravot.am
16276 դիտում
15:01 26-10-2021
Արզաքանցյանին սպառնացել են ու պահանջել 8.000.000 դրամ. aravot.am
2090 դիտում
14:02 28-08-2014
Կիևում հանրահավաքի մասնակիցները պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը