211652_close_icon
views-count7647 դիտում article-date 21:46 11-09-2022

Մակրոնը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցերը։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ուկրաինական կողմի ԱԷԿ-ի օբյեկտների վրա հարձակումներին, ներառյալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի, որը հղի է աղետալի հետևանքներով: Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ատոմակայաինի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար Ռուսաստանի ձեռնարկած միջոցների մասին և մատնանշել է Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը՝ կայանի հրթիռակոծումը դադարեցնելու համար։ 

Նմանատիպ նյութեր