Պուտինը և Մակրոնը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և միջուկային չտարածման ռեժիմի պահպանման կարևոր գործոն է։ Նշվել է բոլոր պետությունների ջանքերի համախմբման նպատակահարմարությունը, որոնք շահագրգռված են համապարփակ ծրագրի պահպանման գործում։
Բացի այդ, քննարկվլ է իրավիճակը Սիրիայում։ Ընդգծվել է քաղաքական կարգավորման հասնելու և զինված հակամարտության հետևանքները հաղթահարելու սկզբունքային նշանակությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ներուկրաինական հակամարտության լուծման հեռանկարներին։