211652_close_icon
views-count11099 դիտում article-date 13:15 10-09-2022

Միաժամանակ 3 գնդակ՝ բասկետբոլի զամբյուղում․ սևանցի 32-ամյա մարզիկի նոր ռեկորդը գրանցվել է Դյուցազնագրքում . Radiovan.fm. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Radiovan.fm-ը գրում է. «Սևանի մարզադպրոցում բասկետբոլի սիրողական պարապմունքներն ուժային եռամարտ մարզաձևում աշխարհի կրկնակի չեմպիոն, Միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանի համար սպորտային մեկ այլ ուղղությունում նոր ռեկորդ սահմանելու առիթ են հանդիսացել։

Թիկունքով դեպի բասկետբոլի զամբյուղը, առանց ետ նայելու, նա 4 ,5 մետր հեռավորությունից միաժամանակ 3 գնդակ է նետել զամբյուղը, նույն դիրքում 22 մետր հեռավորությունից էլ՝ արդեն բահով՝ 1 գնդակ, իսկ 14 մետր հեռավորությունից՝ 2 գնդակ է նետել զամբյուղը։ Աջ ձեռքով էլ՝ դեմքով դեպի զամբյուղը, 1 գնդակ է նետել զամբյուղի մեջ 24 մետր հեռավորությունից։

Մարզիկի՝ օրեր առաջ սահմանած ռեկորդները գրանցվել են Հայաստանի Դյուցազնագրքում։
 

Միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատը, ով Սևանի մարզադպրոցում ուժային եռամարտի մարզիչ է, վերջին ամիսներին նաև ֆիզիկական կուլտուրայի դասեր է տալիս Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին, կյանքում առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ «Չլինող բան չկա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր