9151 դիտում
13:49 29-05-2017
Դատապարտյալի սահմանած ռեկորդը կգրանցվի «Դյուցազնագրքում»
Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու և այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարել է վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ և ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական [url=http://www.ced.am/news/view/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B3%D5%B8%D6%82%D5%B4_290517.html]ծառայությունից[/url]:
ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ Արմեն Բադեյանը, «Արթիկի մարզադպրոցի» տնօրեն Ղուկաս Ղուկասյանը Արթուր Կարապետյանին հանձնեցին պատվոգրեր և գավաթ: Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
Նմանատիպ նյութեր
37753 դիտում
00:02 09-09-2020
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալի անունը գրանցվեց «Դյուցազնագրքում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1963 դիտում
18:08 03-06-2021
Արցախցի Սուրենը Գյումրիում գերազանցելով իր իսկ ռեկորդը՝ գրանցվել է Դյուցազնագրքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1156 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
991 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը