211652_close_icon
views-count3825 դիտում article-date 10:50 03-02-2024

Միջազգային կարգի սպորտի վարպետ, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանել է հերթական ռեկորդը

Միջազգային կարգի սպորտի վարպետ, մարզիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր, Սևան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը նոր ռեկորդ է սահմանել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Վարազդատն այս անգամ մեջքով շրջված դիրքով բասկետբոլի զամբյուղի մեջ է նետել միանգամից միմյանց ամրացված 9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից, որը հաջորդել է 6 գնդակով` դեմքով դեպի բասկետբոլի զամբյուղը նետում կատարած ռեկորդին։

Ռեկորդները գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում», որն արդեն 20-րդն է։

«Ինչպես Վարազդատն է նշում, հաղթանակները, առավել ևս սպորտում, հեշտ չեն տրվում, սակայն կա ձգտում, որին նա գնում է ընդառաջ ամենօրյա պարապմունքների և նպատակասլացության շնորհիվ։

Հիշեցնենք, որ Վարազդատը, դեռևս 2019 թվականին 23 տոննա գնացքը միջնամատով քաշելով 3 մետր 57 սանտիմետր տարածությամբ, սահմանել է նոր ռեկորդ։

Հաջորդ ռեկորդը Վարազդատը փորձելու է սահմանել ինքնաթիռով։

Վարազդատ Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին, ՀՀ Դյուցազնագրքի հիմնադիր-նախագահ Վարդան Թովմասյանին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Նմանատիպ նյութեր