211652_close_icon
views-count656 դիտում article-date 12:29 10-09-2022

Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք` շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով:

Երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի 24 դպրոցներին:

«Բոլորովին վերջերս, «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում Գյումրու «Անի» մանկական փողային նվագախմբին նվիրաբերվեցին թանկարժեք և հազվագյուտ գործիքներ:

Այս տարեսկզբին Արցախի Հանրապետությանը նվիրատվության կարգով փոխանցեցինք շուրջ 7 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ և մինչև տարեվերջ Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներին կփոխանցենք շուրջ 10 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ»,- գրել է Երևանի քաղաքապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր